Սեփական խնդիրները մեկ ուրիշի հետ կիսվելու դեպքում սթրեսի մակարդակը կտրուկ կիջնի՝ շնորհիվ օքսիտոցին հորմոնի, որը կապված է վստահության և ուրախության զգացումի հետ, հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Կոնկորդիայի համալսարանի (Կանադա) հետազոտությունը։
Հորմոնը մեծացնում է մարդու հավատն այլոց հանդեպ՝ չնայած որ նա մերժված է եղել հասարակության կողմից։ Այսինքն՝ դժվար պահերին մարդիկ չեն փախչում և չեն դառնում ընդդիմություն, այլ օգնության են դիմում։ Դա միանշանակ ուժեղացնում է սոցիալական կապերը։ Մարդու մոտ սթրեսային վիճակում բարձրանում է օքսիտոցինի մակարդակը։ Դա խոսում է նրա՝ «համագործակցելու» պատրաստակամության մասին։
Նման օրինաչափությունը հաստատվել է փորձի արդյունքում։ 100 կամավորների խմբին տվել են օքսիտոցինով սփրեյ, այնուհետ նրանց համար դժվարին իրավիճակ ստեղծել (զրույցի ընթացքում մասնակիցներին ընդհատել են, չեն համաձայնվել նրանց հետ կամ պարզապես արհամարհել են)։
Օգտագործելով հարցաշարը՝ գիտնականները պարզել են նրանց, որոնց նման «շփումը» հունից հանել է։ Սակայն երբ մարդը շնչել է հորմոնով սփրեյը, շարունակել է հավատալ մարդկանց։



