Համարվում է, որ եթե դուք ցանկանում եք փոխել կյանքը, հաղթահարել վախերը, սովորել ավելի լավ անել ձեր գործը կամ ավելի երջանիկ դառնալ, պետք է փոխեք մտածողությունը, բայց դա երկար ու դժվարին գործընթաց է։
Հոգեբան Շոն Յանգն առաջարկում է ուղեղը «կոտրելու» ավելի արագ, թեթև ու գիտականորեն հիմնավորված եղանակ, որպեսզի հետևողականորեն անես այն, ինչ ուզում ես՝ նեյրոհաքինգ։ «Սովորություններ ողջ կյանքի համար» գրքում նա պատմում է նեյրոհնարքների մասին, որոնք կարող են օգնել վերածրագրավորել քեզ ու նոր սովորություններ ստեղծել։
1. Սկզբում՝ գործը, հետո՝ մտածողությունը
Փոխեք վարքագիծը, և մտածողությունը կհետևի նրան։ Օրինակ, եթե դուք ուզում եք շփման մեջ ավելի հաճելի լինել, պետք չէ ինքներդ ձեզ համոզել, որ դուք այդպիսին եք։ Պարզապես սկսեք պահել դռներն ու ընկերներին օգնել դժվարին պահին, և դուք կդառնաք շփման մեջ հաճելի մարդ։ Եթե ավելի սրտաբաց եք ուզում դառնալ, կամավորագրվեք։ Եթե ավելի շռայլ լինելն է ձեզ գայթակղում, զոհաբերեք ինչ-որ բան ու ուղեղին թույլ տվեք հավատալ նրան, որ դուք իսկապես շռայլ մարդ եք։
2. Ընկղմվեք ձեր վախերի մեջ
Գիտությունը հաստատում է՝ շփումն այն բանի հետ, ինչ վախ է հարուցում, օգտակար է։ Վախի հետ դեմ առ դեմ հանդիպելով՝ դուք ձեզ բոլորովին այլ մարդ կտեսնեք, այնպիսին, ով ունակ է իր ֆոբիաները հաղթահարելու։ Մտածեք, թե ինչպես դա կարելի է անել անվտանգ տարածքում, ու արեք։
3. Փոխեք մարմնի շարժումներն ու դիմախաղը
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ կողմնորոշվում են դեպի իրենց շարժումներն ու դիմախաղը, որ գնահատեն տեղի ունեցողը։ Օրինակ, եթե խորհրդակցության ողջ ընթացքում նստենք ժպիտը դեմքներիս, ապա մեզ կթվա, թե այն դրական մթնոլորտում է անցել, իսկ եթե մռայլվենք, կկարծենք, որ ամեն ինչ անտանելի է անցել։
Եթե մենք գլխով ենք անում, ապա հակված ենք համաձայնելու շրջապատողների հետ, եթե տարուբերում ենք գլուխը, ուրեմն՝ համաձայն չենք՝ անկախ նրանից, թե ինչ են նրանք ասում։ Եթե ուզում եք վերակարգավորել ուղեղը, փոխեք շարժումներն ու դիմախաղը։
4. Մի պարեք ամպերի մեջ
Հետազոտողները մարդկանց առաջարկել են հավաքել փազլը, ապա հարցրել են, թե արդյո՞ք իրենց դուր է եկել այդ զբաղմունքը։ Պարզվել է, որ կատարվող գործից ստացվող հաճույքը կախված է եղել մտքերից։ Եթե մասնակիցները հետազոտության ընթացքում հաճախ մտածել են դրական բաների մասին, զբաղմունքը նրանց շատ է դուր եկել։ Նրանք հիշել են, որ պարում էին ամպերի մեջ, վերացել էին այս աշխարհից ու եկել են այն եզրակացության, որ, եթե չի հաջողվել կենտրոնանալ, ուրեմն՝ գործն այնքան էլ հաճելի չի եղել։ Եթե մարդն ունակ է կենտրոնանալու աշխատանքի վրա, այն նրան մեծ հաճույք կպատճառի, քան, եթե նա սավառնում է երկնքում։
5. Ձեզ կոչեք այն անունով, ով ուզում եք լինել
Մեզ կարևոր է հաստատել մեր նույնականությունն ու հետևել նրան։ Գիտնականները մի փորձ են արել։ Նրանք մարդկանց հնարավորություն են տվել վերցնելու ուրիշի փողերն ու այդ թույլտվությունն ուղեկցել են 2 տարբեր արտահայտություններով՝ «Խնդրում եմ, մի խաբեք» կամ «Խնդրում եմ, խաբեբա մի եղեք»։ Առաջին դեպքում մարդիկ հաճախ վերցրել են փողը, իսկ երկրորդ դեպքում, երբ հաղորդագրությունը նույնականության հետ է կապված եղել, առհասարակ չեն արել։ Քեզ կամ ուրիշներին ինչ-որ բան անել ստիպելու համար ձեզ վրա զգացեք նույնականությունը։
6. Խաղացեք դերն այնքան, քանի դեռ կերպարի մեջ չեք մտել
Եթե ուզում եք ազատվել հապաղելուց, ինքնազարգացման խումբ կազմեք կամ սկսեք օրագիր վարել հետաձգելու վնասների մասին։ Դժվար է մարդկանց սովորեցնել չհապաղել, եթե ինքդ անում ես դա, դրա համար այդպիսի քայլը կօգնի հաղթահարել վնասակար սովորությունը։ Նույնը վերաբերում է և այլ սովորություններին։ Պարզապես սկսեք ձև անել, թե դուք արդեն դրանք հաղթահարել եք։
7. Ինչ-որ բանով կիսվեք ուրիշների հետ
Եթե ուզում եք աջակցություն ու ուրիշների հետ կապ զգալ, շփվող մարդկանց բնորոշ ինչ-որ բան արեք։ Օրինակ՝ ինչ-որ անձնական բանով կիսվեք ընկերների, ընկերակցության անդամների կամ նույնիսկ անծանոթ մարդկանց հետ։ Այս գործողությունը ստիպում է մեծ կապ զգալ շրջապատողների ու աշխարհի հետ առհասարակ։ Մարդիկ, ովքեր բացահայտորեն կիսվում են ինչ-որ բանով և պատասխանում ուրիշներին, գալիս են եզրակացության, որ կապ գոյություն ունի, այլապես իրենք այդպես չէին վարվի։
8. Համաձայնություն ձեռք բերեք
Եթե մարդը կամովի որոշում է ընդունում, օրինակ՝ որոշակի աշխատանք է ընտրում կամ ինչ-որ աշխատանքի ավարտի օր, հավանականությունը, որ նա հետևողականորեն կգնա դեպի արդյունքը, ավելի բարձր է։ Բայց ինչպե՞ս մարդուն ստիպել ընդունել, որ նա ինչ-որ բան ուզում է։ Եղանակներից մեկը տարբերակների ոչ մեծ քանակ առաջարկելն է ու խնդրել ինչ-որ բան ընտրել։ Եթե որոշումն ինքնուրույն է ընտրված, հավանաբար, մարդը դրան կհետևի։
9. Օգտագործեք մագնիսներ
Նմանատիպ գործերը կարելի է միավորել զույգերի մեջ։ Եթե քեզ ստիպես ինչ-որ թեթև բան անել, ապա մեծանում է հավանականությունը, որ դու կանես և այն, ինչը դժվար է տրվում։ Օրինակ, երբ մարդը չի կարողանում իրեն ամեն օր մոտիվացնել առավոտյան վազելու դուրս գալ, կարելի է դա միավորել այլ ամենօրյա գործի՝ կոշիկ հագնելու հետ։
Դուք կոշիկ ամեն օր եք հագնում, և ձեզ պետք չեն առանձնահատուկ ջանքեր, որ սովորական կոշիկները փոխարինեք մարզակոշիկներով։ Իսկ քանի որ վերջիններս ինքնաբերաբար ասոցացվում են վազքի հետ, ավելի հեշտ կլինի վազելու գնալը։ Դա կոչվում է մագնիսային վարքագիծ, քանի որ մի գործողության կատարումը, ինչպես մագնիս, իր հետևից մյուսն է ձգում։
10. Շղթա ստեղծեք
Որքան շատ օրեր ենք մենք ինչ-որ բան անում, այնքան ամուր է դառնում շղթան։ Նեյրոհնարքներն ավելի հաջող կերպով կաշխատեն, եթե դրանք նվազագույնը մի քանի անգամ կիրառեք։ Մարզասրահում 5 պարապմունքից հետո բանականությունը սկսում է հավատալ, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլապես ինչո՞ւ ենք մենք այնտեղ գնում։ Այսպիսով, ձևավորվում են նոր սովորություններ ու անձնավորության նոր տիպ։