Yerkir.am-ը գրում է.
Այսօր Վարդավառի տոնին նվիրված միջոցառում է իրականացվել Բաղրամյան պողոտայում` խորհրդարանի շենքի հարևանությամբ: Վարդավառի տոնի կապակցությամբ պատգամավորները գորգեր են լվացել: Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։
Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։ Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:
Նյութի աղբյուր՝ https://www.yerkir.am/news/view/181057.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել