Armeniasputnik.am-ը գրում է.

Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է: Առաջինը ջրվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Միջոցառումները կշարունակվեն Վարդանանց հրապարակում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պրոդյուսեր, ծնունդով գյումրեցի Ռուբեն Մխիթարյանի «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում»  չելենջին շատ  հայտնիներ միացան: Նրանցից շատերը  Գյումրին են  ժամանել երեկ երեկոյան, մյուսներն այսօր են գալու:

Տոնը նորմալ կազմակերպելու համար  Գյումրիում բոլոր կառույցներն իրենց ջանքերն են ներդրել:  Քաղաքապետարանի  ջրցան մեքենաները կենտրոնական հրապարակում սպասում են բոլորին, քաղաքապետարանին են միացել նաև ԱԻ նախարարության մեքենաները, իսկ մինչ միմյանց կջրեին, առավոտ վաղ բոլորով «մի լավ ջրել են» քաղաքի արձանները: Օրվա ընթացքում Գյումրի այցելած հյուրերին  հաճելի անակնկալներ  են սպասվում:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել