Armenpress.am-ը գրում է.

Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված էՀայ հայտնիներից շատերն  հուլիսի 28-ին Գյումրիում կնշեն Վարդավառը:  Սոցցանցերում ակտիվ տարածում գտած նոր՝ «Տարբերեք թացը չորից» մարտահրավերին միանալով՝  շատերը հուլիսի 28-ին կայցելեն ԳյումրիՄարտահրավերին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն էր՝ բոլորին հրավիրելով Գյումրի:  Մարտահրավերի մտահղացումը գյումրեցի Ռուբեն Մխիթարյանին է։ «Տարբերեք թացը չորիցՃիշտը թացն էԴե ինչկարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել ՎարդավառըՍպասում ենք  ձեր հոլովակներին և, իհարկե, ներկայությանը ԳյումրիումՆկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանցում կուզենայիք տեսնել և ջրել ԳյումրիումԵկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրու սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,- մարտահրավերի հոլովակին կից գրում են հայ հայտնիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկին առաջինը ջրով ցողվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Միջոցառումները կշարունակվեն Վարդանանց հրապարակում:

Տոնը ոգևորել է գյումրեցիներին, իսկ այն լավ կազմակերպելու համար  բոլոր կառույցներն իրենց ջանքերն են ներդրել:  Գյումրու քաղաքապետարանի  ջրցան մեքենաները կենտրոնական հրապարակում սպասում է բոլորին, դրանց են միացել նաև ԱԻ նախարարության մեքենաները, իսկ մինչ ջրոցին առավոտ վաղ բոլորով լվացվել են Գյումրու  արձանները: Օրվա ընթացքում Գյումրի այցելած հյուրերին  հաճելի անակնկալներ  են սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել