Ամեն անգամ Ռուսաստանին տրվելուց հաճույք ենք ստանում` իմանալով, որ խաբում ու օգտագործում է: Սթափվելու ժամն է եկել, արթնացեք լոթարինգյան քնից: 
Պատմությունը ուսումնասիրելով ակնհայտ է դառնում, որ ռուսը և թուրքը իրենց ցանկությունների մեջ ունեցել են մեկ ընդհանրություն` թողնել Հայաստանն առանց հայերի, սակայն այդ ցանկությունն իրականացնելու մեջ ունեն տարբերություն, թուրքը դա ուզում էր իրականացնել բնաջնջման ճանապարհով, որի արդյունքում կոտորվեց 1.5 միլիոն մարդ: Իսկ ռուսն այն անում է բարի ու գթասիրտ եղբոր դիմակի տակ: 
Չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, կա հավերժ շահ: Իսկ ռուսական ու թուրքական շահը հայկական տարածքների նկատմամբ ունեցած հավակնություններն են: Այնպես որ արթնացեք, պարոնայք, արթնացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել