Առաջին կուրսն ավարտելուց հետո հասկացածներովս կիսվեմ: Շատերի համար նորություն չեն լինի ասածներս, բայց ուզում եմ համալսարան ընդունվողների աչքերը քիչ մը բացել, որովհետև գիտեմ, որ ոնց որ ես էի ոգևորված սպասում առաջին կուրսին ու մտածում էի` օհօհօհօ, համալսարան, մայր բուհ, ինչպիսի ձեռքբերում, այնպես էլ ապագա առաջին կուրսեցիներն են մտածում, չնայած ասեմ, որ ես, ի տարբերություն մյուսների, չէի երազում մայր բուհում սովորելու մասին:
Նախ ասեմ, որ համալսարան ընդունվելու համար քննություններ հանձնելուց ի վեր քեզ հետ պետք է լինի բախտդ, պետք է լինես ճարպիկ, կարճ ասած` քթածակով: Այ տենց բախտի էլ շատ մարդիկ ընդունվում են ու բախտի էլ ավարտում: Էլ գործի ընդունվելու, պաշտոններ զբաղեցնելու մասին չասեմ:
Եթե դու քննությանդ հիանալի պատրաստվել ես, դա դեռ չի նշանակում, որ դու բարձր ես ստանալու, նախ.
1.Պետք է կարողանաս գիտելիքներդ այնպես ներկայացնել, որ դասախոսի սրտով լինի, կարճ ասած` էդ դասախոսի սամթը պիտի գտնես:
2.Դասախոսների մեծամասնությունը #սուբյեկտիվիզմի պրոպագանդիստներ են, պետք է կարողանաս այնպես անել, որ դասախոսի սիմպաԾիան բռնես, իմիջիայլոց էդ սիմպաԾիան բռնելը շատ հարաբերական ա ու դժվար, էդ ոչ կարճ յուբկա ա, ոչ երկար գեղեցիկ ոտքեր, ոչ էլ եսիմ ինչ:
3. Կարևոր ա, թե դու քննությանը երբ կմտնես. դասախոսի տրամադրությունը էդ ժամանակ ոնց ա, քեզնից առաջ ով էր պատասխանում, որտեղ ես նստում պատրաստվելու համար և այլն:
4. Եվ վերջապես ամենակարևոր բանը, համալսարանում հաջողություն ունենալու գրավականներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, նույնիսկ գիտելիքներին ա տվել անցել. դա #արտագրելու վարպետությունն է: Այդ «արվեստը» պետք է խորապես ուսումնասիրել, ինչն ինձ մոտ դեռ չի ստացվում :/
5. Ոչ մի կոռուպցիա: Ծանոթ-բարեկամ FOREVER:
Դու տանջվում ես, սովորում, ավելի ցածր ես ստանում, քան այն մարդիկ, ովքեր իրենց համար հանգիստ քնել են, իսկ արտագրությունն ու ծանոթներն իրենց տեղը «պարապել» են: Այ այստեղ է, որ առաջանում է #օբիժնիկության սինդրոմը, դու սկսում ես քեզ մեջից բզկտել, թե խի սենց-նենց, սենց արդար չի, և դու ոչինչ չես կարողանում անել, քանի որ բոլորը թքած ունեն քո արդարության ձգտումների վրա: 
Այսպես կարելի է անվերջ թվարկել, բայց ուզում եմ խոսել համալսարանի առավելությունների մասին` եզրափակվելով 2 նախադասությամբ.

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՈՒՍԱՆՈՂԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՅԱՆՔ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ, ՑԱՎՈՔ, ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՉԻ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ, ԱՅԼ ՍՏԻՊՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ:

Ես միայն Պետական համալսարանի մասին չեմ խոսում, նշածներս բոլոր համալսարաններում էլ, կարելի է ասել, գործում են:
Հ.Գ. Առաջին կուրսեցիներ ջան, խոսքերիցս չհիասթափվեք, ուղղակի ինձ սենց բաներ ասող չկար, ասում եմ, որ իմանաք, հոգեբանորեն պատրաստ լինեք: 
C’est La Vie, իսկ եթե նման երևույթների դեմ կպայքարեք, ուրեմն հալալ ա ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել