Գիտնականները գնահատել են ուղեղի պատասխանը, որն ի հայտ է գալիս տարբեր սննդամթերքների շնորհիվ առաջացած հաճելի զգացողությունների արդյունքում։ Պարզվում է` մարդու արձագանքը մատնում են նրա աչքերը. դոֆամինի առաջացումը ստիպում է բբերին լայնանալ, գրում է meddaily.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mai-ին։

Նմանատիպ գործընթաց է տեղի ունենում, երբ մարդը զգում է կիրք կամ սեր։ Աչքի ցանցաթաղանթում դոֆամինն ազատվում է, երբ տեսողական նյարդն ակտիվանում է՝ ի պատասխան լուսային ազդեցության։

Դրեքսելի համալսարանին կից (ԱՄՆ) Բուժքույրերի և բուժաշխատողների քոլեջի դոկտոր Ջենիֆեր Նեսերը համապատասխան հետազոտություն է անցկացրել՝ օգտագործելով էլեկտրառետինոգրաֆիայի մեթոդը (գրանցում է ցանցաթաղանթի էլեկտրական պատասխանը լույսին)։ Պարզվել է, որ էլեկտրական ակտիվությունը կտրուկ աճում է՝ ի պատասխան լույսի բռնկման, երբ կամավորների բերանում շոկոլադ է գտնվում։

Դոֆամինի ցատկը կարելի է համեմատել Ռիտալինի էֆեկտի հետ, որը վերագրում են հիպերակտիվության և ուշադրության պակասի ախտանիշերով հիվանդներին։ Մինչդեռ, ջուրը, որը կիրառվել է որպես ստուգիչ նյութ, նման արդյունքներ չի տվել։ Այսինքն՝ պատճառը շոկոլադն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել