Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի շուրջ խոսակցությունները, կարծես, դադարել են, ինչը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ։ «Փաստ» թերթի տե­ղեկություններով, վարչապետը շատ գոհ է մնացել Օսիպյանի և ոս­տիկանության գործողություններից Իջևանում, որտեղ հնարավոր է եղել թեժ բախման ժամանակ խուսափել վատթարագույն սցենարնե­րից։ Դրական է համարվել նաև այն, որ ոստիկանապետը կարողա­ցել է կանխել մթնոլորտի հետագա շիկացումը։ Փաստացի, իշխա­նությունները համարում են, որ ոստիկանապետը պատվով է հանձ­նել այս «քննությունը»։ Այդ իսկ պատճառով, ըստ կառավարության մեր աղբյուրների, Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկության հարց տե­սանելի ապագայում չի նշմարվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել