Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինը պաշտոնապես վերադարձել է «Զենիթ»: 32-ամյա ֆուտբոլիստի և Սանկտ-Պետերբուրգի ակումբի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր: 

Խաղացողը կմիանա թիմին հուլիսի 1-ին իր՝ Լոնդոնի «Արսենալ»-ի հետ կնքած համաձայնագրի ժամկետի ավարտից հետո: 

««Զենիթ» ֆուտբոլային ակումբը ողջունում է Անդրեյ Արշավինի վերադարձը Սանկտ-Պետերբուրգ և նոր հաջողություններ է մաղթում ֆուտբոլիստին «Զենիթ»-ի կազմում»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել