ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի սպասարկման աշխատանքներում ներգրավված պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը կարևորել է սպասարկման աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը՝ նշելով, որ դրանք խաղերի պատշաճ անցկացման կարևոր բաղադրամասերից են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել