Artsakhpress.am-ը գրում է.

Երկրի վրա տաքացման տեմպերը վերջին երկու հազար տարվա ընթացքում տակավին երբեք այսքան բարձր չեն եղել, իսկ ջերմաստիճանի աճը չի ընդգրկել այդպիսի ընդարձակ շջաններ ամբողջ աշխարհում, ինչպես այժմ:

Այս եզրակացությանն են հանգել Բեռնի համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Nature եւ Nature Geoscience հանդեսներում:
Հրապարակված հաշվետվության մեջ նշված Է, որ մոլորակի պատմության մեջ մեկ անգամ չեն եղել ցրտացումներ եւ տաքացումներ: Մասնավորապես, փոքր սառցային շրջանը շարունակվել Է 1300-ից մինչեւ 1850 թվականը: Գիտությանը հայտնի Է նաեւ, որ փոքր սառցային շրջանին X – XIII դարերում նախորդել Է փոքր կլիմայական օպտիումը՝ համեմատաբար տաք եւ հանդարտ եղանակը: Բեռնի համալսարանի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Ռաֆայել Նյուքոմի ղեկավարությամբ հանգել Է եզրակացության, որ Երկրի վրա համատարած միաժամանակյա ցրտացում կամ տաքացում վերջին երկու հազար տարվա ընթացքում չի եղել: Ուսումնասիրության ընթացքում ստացված տվյալները շվեյցարացի գիտնականներին հնարավորություն են ընձեռել պարզելու, որ «նվազագույն եւ առավելագույն ջերմաստիճանները տարբեր են եղել» Երկրի «տարբեր շրջաններում»:
Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ այժմ տեղի են ունենում սկզբունքորեն այլ կլիմայական փոփոխություններ, քան այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին երկու հազար տարվա ընթացքում: Նրանց կարծիքով XX դարը եղել Է ամենատաքը 20 դարերի ընթացքում: Դրա վկայությունները փորձագետները գտել են Երկրի մակերեւույթի ավելի քան 98 տոկոսի վրա: «Դա վկայում Է այն մասին, որ կլիմայի արդի փոփոխությունը չի կարող բացատրվել պատահական փոփոխություններով, այլ բացատրվում Է CO2-ի եւ այլ ջերմոցային գազերի անտրոպոգեն Էմիսիայով: Տաքացման շրջանն այժմ ազդում Է ամբողջ մոլորակի վրա միաժամանակ, իսկ գլոբալ տաքացման արագությունը երբեք այդքան բարձր չի եղել, ինչպես այժմ»,- եզրափակել են փորձագետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել