Օրենքները ստեղծվել են, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության և բարօրության մեջ: Սակայն ոչ բոլոր օրենքներն են պաշտոնապես հաստատված, դրանք ուղղակի գոյություն ունեն: Մարդիկ ենթարկվում են այդ օրենքներին, չնայած որ վերջիններս պաշտոնապես ամրագրված չեն:
Ավստրալիայում էլեկտրական լամպերը կարող են փոխել միայն մասնագետները: Նա, ով կփորձի դա անել, կտուգանվի 10 ավստրալական դոլարի չափով:

Ալյասկայում կարող են արջերին սպանել, սակայն եթե նրան արթնացնեն լուսանկարվելու համար, կտուգանվեն:

Մինչ 2018թ․-ը Սաուդյան Արաբիայում արգելված էր կանանց մեքենա վարել:

Վենետիկում արգելված է հասարակական վայրերում զբոսնել առանց վերնաշապիկի և սենդվիչ ուտել:

Դանիայում մեքենան պետք է վարել լուսարձակները միշտ միացրած: Նա, ով չի միացնի դրանք, կտուգանվի 100 դոլարով:

Ֆլորիդա նահանգում արգելված է երեկոյան 6-ից հետո գազեր բաց թողնել:

Մեծ Բրիտանիայում արգելված է խորհրդարանում մահանալ:

Սինգապուրում արգելված է մաստակ ծամել: Դե, իսկ տուգանքն էլ 500 դոլար է:

Իսկ Ճապոնիայում արգելված է ավելորդ քաշ ունենալ: Տղամարդկանց և կանանց իրանը չպետք է գերազանցի 92 և 82 սմ-ն:

Վատիկանում և Ֆիլիպիններում ամուսնալուծությունն անօրինական է: 


