Ալեք Բոլդուինի և Կիմ Բեսինջերի 17-ամյա դուստրը` սկսնակ մոդել Աիրլենդ Բոլդուինը, դարձել է «Modern Luxury Beach» ամսագրի հուլիսյան հրատարակչության հերոսուհին:

Հարցազրույցում Աիրլենդը պատմել է, թե որքան է սիրում զբոսնել լողափին և սերֆինգ, նաև հեռախոսով նկարել փոքրիկ ծիծաղելի վիդեոներ: Բացի այդ երիտասարդ աստղը կիսվել է իր մանկական հիշողություններվ և նշել, որ քչերը գիտեն այն մասին, որ նա մանուկ հասակում մի որոշ ժամանակ ապրել է Աֆրիկայում: Նրա կյանքի նշանաբանն են Մահաթմա Գանդիի խոսքերը. «Մարդը իր սեփական մտքերի արդյունքն է: Ինչի մասին նա մտածում է, դա էլ դառնում է»:

600x580

Գեղեցկուհին խոսել է նաև իր ապագա ծրագրերից. «Նախ ես կզարգացնեմ իմ մոդելային կարիերան և հետո անհամբերությամբ սպասում եմ` երբ եմ սկսելու ուսումնասիրել դերասանական վարպետությունը»:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս, ոգեշնչվելով իր մոդելային հաջողություններով, Աիրլենդը ցանկություն է հայտնել փորձել իր ուժերը կինոյում, ինչի համար պատրաստվում է հաճախել դերասանական դասընթացների:

600x580


600x580


600x580


600x580

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել