Չինաստանում 118 երեխա որդեգրելու համար հայտնի դարձած Լի Յանսի անունով մի կին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման շանտաժի և խարդախության մեղադրանքով՝ հաղորդում է RIA Novosti-ն:

Բացի դրանից՝ չինացի կինը պետք է վճարի նաև 2,67 միլիոն յուան ($ 393.000) տուգանք՝ կատարված բոլոր հանցագործությունների համար, ներառյալ՝ զանգվածային հավաքույթները, ընկերությունների կնիքների կեղծումը, շանտաժը, խարդախությունը և այլն:

Նրան հինգ տարով զրկել են բոլոր քաղաքացիական իրավունքներից։

Մինչ կալանավորումը չինացի կինը տեղական ԶԼՄ-ներին պատմել է, որ միշտ ցանկացել է հոգ տանել ծնողազուրկ երեխաների մասին, ինչի համար նա վաճառել է իր ողջ ունեցվածքը և կառուցել «Սիրո գյուղ» ապաստանը:

Սակայն 2018 թ․ պարզվել է, որ ապաստանը ներգրավված է խարդախության մեջ: Չինուհու նկատմամբ դատական գործ են հարուցել, իսկ մանկատանը մնացած 69 որբ երեխաներին ցրել տարբեր սոցիալական կենտրոններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել