Իրանական լրատվամիջոցների տեղեկացմամբ նախօրեին Իրանի Սպահան քաղաքում 2 մարդ է կախաղան բարձրացվել: Մահապատժի ենթարկվածները մեղադրվում էին 195 գրամ կրեկ և 1կգ 150գր հերոին պահելու համար:

Նրանց կախաղանի միջոցով մահապատժի ենթարկելու մասին առաջին ատյանի դատարանի վճիռը հաստատել է Իրանի Գերագույն դատարանը, որից հետո վճիռն ի կատար է ածվել: Նշենք, որ մահապատիժների թվով Չինաստանից հետո Իրանը աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել