Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանում «Շոու բիզնեսի և սպորտի ամենահաջողակ աստղերը - 2019. 40-ից երիտասարդ» վարկանիշը:

Մինչև 40 տարեկան 40 ամենահաջողակ ռուսաստանցիների վարկանիշում հայտնվել են նաև սպորտի և շոու-բիզնեսի հայկական ծագումով գործիչներ:

Թենիսի համաշխարհային վարկանիշում 11-րդ տեղը զբաղեցնող Կարեն Խաչանովը այս վարկանիշում 20-րդ հորիզոնականում է՝ 4.1 միլիոն դոլար կարողությամբ:

22-րդ տեղը զբաղեցրել է շոումեն և դերասան Միխայիլ Գալուստյանը, որի եկամուտները կազմում են 2.2 մլն դոլար, իսկ Instagram-ում հետևորդների թիվը՝ 10 մլն:

Միխայիլ Գալուստյանն ընդգրկվել է նաև մեկ այլ՝ 2019-ի «40-ից երիտասարդ ամենահաջողակ կոմիկների» վարկանիշում: Դերասանը վարկանիշում հումորի չորս ներկայացուցիչներից մեկն էր Պավել Վոլյայի, Գարիկ Խառլամովի և Սեմյոն Սլեպակովի հետ:

«Շոու բիզնեսի և սպորտի ամենահաջողակ աստղերը - 2019. 40-ից երիտասարդ» վարկանիշի վերջին հորիզոնականում է հայկական ծագումով ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան)՝ 700 հազար դոլար կարողությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել