Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է երգչուհի Տիկա Ջամբուրիային և պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակցության նախագահ Իրակլի Օկրուաշվիլիին: Այս մասին հաղորդում է Sputnik-georgia-ն:

Ստացված տեղեկատվության համաձայն, Օկրուաշվիլին մեղադրվում է հունիսի 20-ին և 21-ին Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ խորհրդարանի շենքի վրա գրոհի ղեկավարման, կազմակերպման և մասնակցության մեջ:

Հաղորդվում է, որ Ջամբուրիան ձերբակալվել է ոստիկանության հետ լեզվակռվի համար, որը տեղի է ունեցել երգչուհու կողմից ավտոկայանման կանոնների խախտման պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել