
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ երգը հղիության շրջանում դրական է անդրադառնում կանանց վրա:
Երգի շնորհիվ հղի կանանց օրգանիզմում բարձրանում է ուրախության հորմոնը: Բացի այդ` երգը օգնում է թուլանալ եւ ունակ է ամուր կապ ստեղծել մոր եւ երեխայի միջեւ: Երգի շնորհիվ լավ աշխատում է նաեւ շնչառական համակարգը, որն անհրաժեշտ կլինի ծննդաբերության ընթացքում:
Վերջերս էլ գիտնականները պարզել են նաև, որ հղի կնոջ համար օգտակար է ամուսնու հետ ունեցած վիճաբանությունը: Նրա հետ հարաբերություններ պարզելը օգնում է ազատվել ավելորդ վախերից եւ հուզվածությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



