«ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՏՎԱԾԸ ՕՐՎԱ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԵՐԻ ՓԱԿ ԿԼԻՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՄայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով ուսումնասիրվել և առաջարկություններ են ներկայացվել որոշ  փողոցների երթևեկի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքապետի որոշմամբ «Կասկադ» համալիրին հարակից  Թամանյան փողոցի՝ մինչև Իսահակյան փողոց ընկած հատվածում առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 24-ը ավտոտրանսպրոտային միջոցների երթևեկն ու կայանումը ժամանակավորապես դադարեցված է:  Տարածքն ամբողջությամբ կահավորված է ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններով:

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը  տեղեկացրել է, որ վարչության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մշտական հսկողություն են իրականացնում, և վարորդներին տեղեկացվում է գործող նոր կարգի մասին, սակայն հետագայում օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Քննարկման փուլում են Հյուսիսային պողոտայի՝ Տերյան-Հին երևանցի, Մոսկովյան պուրակին հարակից Գ. Քոչարի փողոցների, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում նման հնարավոր վայրերի երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ առաջարկությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել