Bravo.am-ը գրում է.

BRAVO.am-ի սիրային բլից հարցերին այս անգամ պատասխանել է «Պատվից առավել» հեռուստասերիալում Էլինայի դերակատար Էլեն Ազնավուրյանը: Նա նշել է, թե ինչի է պատրաստ հանուն սիրո, որ դեպքում կամուսնանա, եւ ոչ միայն:

Սերը կյանք է։
Սիրել՝ նշանակում է ապրել:):
Իմ կարծիքով՝ ո՛չ, չկա սեր առաջին հայացքից:
Սիրահարվածները նման են արբած մարդկանց. իրավիճակը սթափ չեն կարողանում գնահատել:
Սիրո իմ եղանակն ամառն է։
Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել կոկիկությունը:
Վանել՝ թափթփվածությունը:
Տղամարդը պետք է լինի, ամենակարեւորը, հումորով, անկեղծ, պարտաճանաչ, հասուն մտածելակերպով:
Կյանքն առանց սիրո սառն է ու միապաղաղ:
Երբ սիրում ես, ուրիշ ոչինչ քեզ համար ավելի հետաքրքիր չի լինում:
Հանուն սիրո պատրաստ եմ գրեթե ամեն ինչի։
Ի՞նչ մասնագիտություն կունենա իմ ապագա ամուսինը… Դա ինձ համար առաջնային չէ, չեմ մտածում այդ ուղղությամբ:
Սիրած էակի կողքին արթնանալը, ինձ թվում է, ամենամեծ երջանկություններից մեկը կլինի:):
Սերը երկնագույն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել