Armenpress.am-ը գրում է.

Շերեմետևո օդանավակայանում նավասանդուղքը դիպել է «Նորդվինդ» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են  «Նորդվինդ» ավիաընկերության մամլո ծառայությունից:

Նշվել է, որ  քաղաքացիները Երևան կուղևորվեն պահեստային ինքնաթիռով:

«Boeing 737-800 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ին կժամանի Երևան», - ասել են ավիաընկերության մամլո ծառայությունից` նշելով, որ վնասված ինքնաթիռի  օգտագործումը կդադարեցնեն և կուղարկեն վերանորոգման:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել