Հուլիսի 25-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ այրվում է ավտոմեքենա և խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:53-ին, մարվել՝ 12:00-ին:
Ամբողջությամբ այրվել է չշահագործվող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան և մոտ 200 քմ խոտածածկույթ:
Նյութի աղբյուր՝ http://mes.am/hy/accidents/item/2019/07/25/79486574/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



