Դեռ անցյալ տարի հայտնի երաժիշտներից մեկն ինքն էլ չգիտեր, որ սկիզբ է դնելու նոր թրենդի: 

Անցյալ տարվա նոյեմբերին A$AP Rocky ռեփերը կարմիր գորգին նոր լուքով է ներկայացել:

Նա որոշել էր «տատիկի» տեսքով ներկայանալ: 

Դրանից հետո շատերը սկսեցին կրկնօրինակել այդ կերպարը: 

A$AP Rocky-ը գրառում է արել՝ ասելով, որ բոլոր տղամարդիկ կրեն այսպիսի գլխաշորեր: Նրա խորհրդին հետևել են մի շարք երաժիշտներ, օրինակ՝ Ֆրենկ Օուշենը:

«Տատիկի գլխաշորերին» անդրադարձել էր նաև դիզայներ Դեմնա Գվասալիան: Նա որոշել էր դրանք օգտագործել «Vetements ամառ/ձմեռ 2018» ցուցադրության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել