Իտալացի քաղաքական գործիչն օրինագիծ է ներկայացրել, որն ուղղված է դեռահասների շրջանում «հեռախոսային կախվածություն» աճող վտանգի դեմ պայքարին:

Վիկտորյա Կասան՝ իշխող «Հինգ աստղի շարժում» կուսակցության անդամներից մեկը, ասում է, որ դեռահասների կողմից բջջայինների օգտագործումն «ավելի ու ավելի մեծամասշտաբ է դառնում, և դա հարկավոր է բուժել որպես կախվածություն»:

«Մենք համաձայն ենք հետազոտությունների այն արդյունքների հետ, որ սոցիալական կայքերում արված հրապարկումների համար «լայքերի» սպասելը հանգեցնում է ուղեղում դոֆամինի արտադրության: Սա կարելի է նույնացնել ազարտային խաղերի հետ», - ասում է նա:

Օրինագծի հիմնավորման հատվածում ասվում է, որ 10 իտալացի դեռահասից 8-ը վախենում է կորցնել հեռախոսն ու ինտերնետ կապը. այս երևույթը կոչվում է «նոմոֆոբիա»:

Կասան պնդում է, որ դեռահասները զբաղվում են «վամպիրությամբ»․ ողջ գիշեր նամակներ են ուղարկում հեռախոսով:

«Այսպես կոչված վամպիրությունը բերում է նրան, որ հաջորդ օրը երեխաները դպրոց են հաճախում նյարդային և ապատիկ վիճակում»,- հայտնել է նա:

Օրինագծով նախատեսվում է դպրոցական ծրագրում առարկաներ ներառել հեռախոսային կախվածության վտանգի մասին, ծնողների համար տեղեկատվական քարոզարշավներ կազմակերպել: Բացի դրանից՝ իտալական ոստիկանությունը կպարտավորվի վերահսկողություն իրականացնել հեռախոսի՝ չափից դուրս շատ օգտագործման դեպքում, սակայն թե ինչպես և ինչ եղանակով դա կարվի, դեռևս հասկանալի չէ:

Չնայած որ որոշ հետազոտություններ իսկապես կապ են գտնում հեռախոսների օգտագործման ու կախվածության մեջ, շատ գիտնականներ նման եզրահանգմանը սկեպտիկորեն են վերաբերվում:

Էնդրյու Պրժիբիլսկին՝ Օքսֆորդի համալսարանի փորձարարական հոգեբանը, խուճապով է ընդունել օրինագծի մասին նորությունը:

«Օրինագիծը չափազանց վատ միտք է: Չինաստանում և աշխարհի այլ երկրներում, որտեղ նման մոտեցում են ցուցաբերում տեխնոլոգիաների նկատմամբ, կոմերցիոն «տեխնոլոգիական վերադաստիարակման ճամբարներ» են ի հայտ գալիս, որոնք էլ մահով են ավարտվում: Չկա ոչ մի ապացույց, որ իրավիճակը վատթարանում է: Մենք պարզապես չենք հարմարվում ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությանը սերունդների վրա: Ծրագրերը, խաղերը կարող են ինչպես վատ, այնպես էլ լավ նպատակներով օգտագործվել»:

Պրժիբիլսկին նախատեսում է հոկտեմբերին մեծամասշտաբ ուսումնասիրություն անցկացնել դեռահասների վրա թվային տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել