Սեուլում գտնվող Կամբուկ-Սամսունգ հոսպիտալի հարավկորեացի բժիշկների Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում հրապարակված հոդվածում խոսվում է հիմնական վտանգի մասին, երբ մարդու արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է: Ընդ որում՝ գիտնականները շեշտում են, որ սա վերաբերում է նրանց, ում մոտ շաքարախտ է ախտորոշվել և բավականին առողջ մարդկանց:

Պարզվել է՝ արյան մեջ շաքարի աճը մի քանի անգամ ավելացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Այս մահացու հիվանդությունը շատ դժվար է բուժել:

Գիտնականները շեշտում են, որ «հիպերգլիկեմիայի վաղ ախտորոշումը և օրգանիզմում գլյուկոզայի մասնաբաժնի նվազեցումը կարող է երկարացնել մարդկանց կյանքը»:

ԱՀԿ-ի տվյալներով՝ այսօր աշխարհի բնակչության մեկ երրորդը տառապում է ավելորդ քաշից, իսկ 47%-ը՝ մահվան հանգեցնող հիվանդություններից, ինչպիսիք են աթերոսկլերոզը, ինսուլտը, սրտի կաթվածը, շաքարախտը և քաղցկեղը, որոնք կապված են նյութափոխանակության նմանատիպ խանգարումների հետ:

Գիտնականները կարծում են, որ նման իրավիճակի են հանգեցրել վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում լայն տարածում գտած քաղցր, գազավորված ըմպելիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել