Մարինա Ցվետաևայի կենսագրությունում բավականին շատ են մութ կետերը։ Նա ոչ միայն հանճարեղ բանաստեղծ էր, այլ նաև խոցելի կին, ով սիրո կարիք ուներ, իսկ ավելի շատ էլ հասկանալի լինելու։
Նրա կյանքը լի էր խելամիտ սպասումներով և կործանարար հիասթափություններով։ Նրա կյանքում եղել են մի շարք ողբերգական իրադարձություններ, որոնք նրան մի ծայրահեղությունից մյուսն են գցել։ Նա անցել է սովի և պատերազմի միջով, կորցրել է ամուսնուն և երեխային, շատ է գրել սիրո և մահվան մասին։ Նա միշտ գտնվում էր սահմանագծի վրա և մի օր էլ հեռացավ՝ թողնելով ընդամնեը 3 հետմահու գրություն...
Մարինա Ցվետաևան իր լավագույն բանաստեղծությունները գրել է իր սիրահարվածության և ուժգին հոգեկան մտածմունքների ժամանակ։ Հնարավոր է՝ սա է պատճառը, որ նրանք այսքան խորքային են և մաքսիմալիստական։
Ձեզ ենք ներկայացնում նրա մի քանի մտքեր, որոնք հոգու, սիրո և միայության մասին են։
- Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ինձ սիրել են, քանի որ նրանք հնարավորություն են տվել ինձ սիրել ուրիշներին, և շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ինձ չեն սիրել, քանի որ նրանք հնարավորություն են տվել ինքս ինձ սիրելու։
- Դուք հիմա իմ ամենամտերիմն եք, դուք ուղղակի ամենացավոտն եք ցավում։
- Լսիր և հիշիր. ցանկացած մարդ, ով ծիծաղում է ուրիշի դժբախտության վրա, հիմար է կամ սրիկա, ավելի հաճախ՝ և այն, և այն...
- Պետք է լռել, երբ ցավում է, հակառակ դեպքում կհարվածեն հենց այդ տեղին։
- Ինչ-որ բան ցավում է. ոչ ատամը, ոչ գլուխը, ոչ փորը, ոչ, ոչ, ոչ... Բայց ցավում է։ Հենց դա էլ հոգին է։
- «Ես քեզ կսիրեմ ողջ ամառ»՝ ավելի համոզիչ է հնչում, քան «ամբողջ կյանքում» և գլխավորը՝ ավելի շատ։
- Ավելի հաճախ է անպետքը մնում ամենահավատարիմը։
- Մեղքը մթության մեջ չէ, այլ՝ լույսը չցանկանալու։
- Սիրել նշանակում է մարդուն տեսնել այնպիսին, ինչպիսին որ մտածել է Աստված և չեն իրականացրել ծնողները։
- Ես ցանկանում եմ այնպիսի համեստ, սպանելու չափ հասարակ մի բան. որ ես ներս մտնեմ և մարդիկ ուրախանան։