Հուլիսի 24-ին, ժամը 11:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում՝ «Հ2» հեռուստաընկերության մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Վահագնի թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկույթ (մոտ 5 հա):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:34-ին, մարվել՝ 13:03-ին:
Նյութի աղբյուր՝ http://mes.am/hy/accidents/item/2019/07/24/000333/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



