ՌԴ Խաբարովսկի երկրամասի մանկական վրանային ճամբարում հանգստացող աղջիկներից մեկի ծնողները պատմել են սարսափելի հրդեհի մանրամասները:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, 10-ամյա Իրինայի մայրը հայտնել է, որ դուստրը զանգահարել է իրեն գիշերվա ժամը երեքին, երբ տեղի է ունեցել ողբերգությունը: Նշվում է, որ Իրինան արագ հայտնել է մորը, որ ճամբարում հրդեհ է տեղի ունեցել, և իրեն հիվանդանոց են տանում:
Աղջիկը հայտնել է, որ արթնացել է այրոցի զգացողությունից: Նա բղավել է և սկսել արթնացնել մյուսներին: Երեխաներին հաջողվել է դուրս վազել դեպի փողոց և լուրջ վնասվածքներ չստանալ:
Ցնցման վիճակում հիվանդանոց տեղափոխված Իրինան այժմ իրեն լավ է զգում:
Նրա մայրը նշել է, որ ճամբարի ղեկավարությունը հստակ պատասխաններ չի տալիս հրդեհի պատճառների վերաբերյալ հարցերին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրդեհի հետևանքով 3 երեխա է մահացել, իսկ երկուսը վերակենդանացման բաժանմունքում են: