1 տոննա ՄԱՆՐԱԾԱԽ անտրացիտ քարածուխը Դոնբասում արժե 2700 ռուսական ռուբլի, այսինքն՝ 23.000 ՀՀդրամ (1կգ - 6700 կկալ)։ Փոխադրում (ավտոտրանսպորտ)՝ Max 70.000 ՀՀ դր/տոննա: Հարկում՝ 20%՝ 18600 դր։ Արդյունքում 1 տոննա անտրացիտը (առանց շահույթի) Հայաստանում կարժենա 111.600 ՀՀ դրամ:
Մեկ տոննա անտրացիտին համարժեք վառելափայտի քանակը խորանարդ մետրերով (նույնչափ ջերմություն ստանալու համար) կազմում է 4,3 Մ3 (1կգ - 1840 կկալ): Արժեքը՝ 4,3х 25.000 = 107.500 ՀՀ դրամ: Իսկ 4,3Х 30.000 = 129.000 ՀՀ դրամ:
Տարբերություն գրեթե չկա, միայն թե պետությունը պիտի մի փոքր ջանք գործադրի, մարդկանց համոզի, ներկրողներ գտնի, ու ամենակարևորը՝ ինքը ինչ-որ բան ձեռնարկի, ասենք՝ հարկային արտոնություններ առաջարկի, Ռուսաստանի հետ բանակցի գնային մի փոքր զեղչերի մասին, տրանսպորտային առավել էժան (լաստանավ, աբխազական երկաթուղի և այլն) ճանապարհներ գտնի և ոչ թե ձեռքները դնի գրպանն ու ԶՌՌԱ, թե գիտեք, ժողովուրդ, պետությունը վատ տնտեսվարող է, գնացեք, ինչ ուզում եք, արեք ու ձեր գլխի ճարը տեսեք, կամ էշ-էշ դուրս տա արևային պանելներ տեղադրելու ու ծերը ծերին հազիվ հասցնող մարդկանց ծակ ու ծուկ տները (մանավանդ գիշերով) արևային էներգիայով տաքացնելու մասին: