Menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է Menu.am նոր բջջային հավելվածը և խոստովանել իր ամենամեծ սխալը։
«Սովորաբար հիմնադիրներին հարցնում են․ «Ո՞րն է Ձեր ամենամեծ սխալը»։ Իմ ամենամեծ և ամենացավոտ սխալը երկար ժամանակ պրոդուկտին (կայքին և բջջային հավելվածներին, խմբ․) ուշադրություն չդարձնելն էր։ Պատճառը երևի այն էր, որ ես շատ վստահ էի իմ և իմ թիմի օֆլայն ուժի մեջ։
Մեկ տարի առաջ վերջապես փոխեցինք մեր ուղղվածությունը։ Մեր ներդրումները, ժամանակը և նյարդերը նպատակաուղվեցին պրոդուկտի վրա, ու շատ մեծ դժվարությամբ մենք վերափոխվեցինք և դարձանք IT ընկերություն, որը մեծ ուշադրություն է դարձնում իր պրոդուկտին։ Ցավոտ ճանապարհ՝ մեկ տարի տևողությամբ։ Վստահ եմ, որ մենք չարաշահել ենք մեր սիրելի հաճախորդների համբերությունը, և հուսով եմ, որ նրանք կսիրեն մեր ավելի տեխնոլոգացված ծառայությունը, որը նախորդի համեմատ կլինի շատ ավելի լավը և ավելի արագ։ Շուտով բջջային թարմացված հավելվածները հասանելի կլինեն Google Play-ում, App Store-ում և բոլոր երկրներում»։




