Գլենդելում (Արիզոնա) չորեքշաբթի F-16 կործանիչ է վթարվել: Այն թռիչքի էր դուրս եկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Լյուկ» բազայից:
KTLA հեռուստաալիքի տվյալներով՝ երկու օդաչուները հասցրել են կատապուլտով դուրս նետվել: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Անկումից հետո կործանիչը պայթել է: Բեկորները ցրվել են հարակից փողոցներով:
Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_194558.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



