Քիմ Քարդաշյանը և ու Քանյե Ուեսթը դեռ չեն ցուցադրում իրենց առաջնեկի` Նորթ Ուեսթի լուսանկարները, սակայն առավել անհամբերները կարող են այդ բացը լրացնել` դիտելով լուսանկարիչ Էլիսոն Ջեքսոնի բեմադրած ֆոտոշարքը:
Պարոդիայի ժանրում արված լուսանկարներում ներկայացվում է, թե ինչպես է աստղային «զույգը» խնամում նորածնին: Ռեալիթի շոուների աստղին եւ ռեփերին նմանակողները ոչինչ չեն խնայում երեխային գոհացնելու համար:
Քանյեն, ինչպես հայտնի է, նաև դիզայներական գործունեություն է ծավալում, և իհարկե, երևակայական ֆոտոշարքի հեղինակն այդ հանգամանքը հաշվի է առել:
Նյութի աղբյուր՝ http://armfashion.am/show_business/-/151--.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել