Tert.am-ը գրում է.

15:26

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը հայտարարություն արեց: «Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր պաշտպանյալը՝ Մանվել Գրիգորյանը, ֆիզիկապես չի կարողանում մասնակցել դատական պրոցեսներին, և նման պայմաններում անձին պահել կալանքի տակ և սպասել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը, անթույլատրելի է»,-ասաց նա:

Պաշտպանական կողմը բոլոր բժշկական փաստաթղթերը գործից առանձնացրել էին և ներկայացրեցին դատարանին: Բաղդասարյանը ներկայացրեց բժշկական քաղվածքի պատճենները: Մեղադրող կողմն էլ խնդրեց, որ այդ փաստաթղթերը մինչև հանձնաժողովին ուղարկելը, իրենց էլ տրամադրվի:

Դատավորը տրամադրեց նրանց և նշեց, որ կարող են պատճենել իրենց անհրաժեշտ մասերը և հետ վերադարձնել, ապա՝ հայտարարեց. «Հաջորդ նիստը կկայանա հունիսի 30-ին ժամը 12:00-ին, իսկ օգոստոսի 6-ի և դրան հաջորդող նիստը չի կայանելու: Մյուս նիստը կայանալու է օգոստոսի 20-ին ժամը 13-ին, նախագահողը երկու շաբաթով արձակուրդում է  լինելու»:

Դատավորը նաև նշեց, որ բացթողնված նիստերը շաբաթը երկու նիստով կլրացնեն:

14։55

Չնայած նրան, որ տուժող կողմի ներկայացուցիչը ներկա չէ դատական նիստին, դատական նիստը շարունակվում է: 

Դատավորը տեղեկացրեց, որ փորձագետը ներկա չէ, սակայն պետք է ներկայացներ փաստաթուղթ, որ մեղադրանքի կողմը կարծիք հայտներ: Նա սրա վերաբերյալ կարծիք հայտնեց պաշտպանության կողմից:

Պաշտպանության կողմն էլ նշեց, որ տեխնիկական խնդիր է առաջացել:

«Պաշտպանության կողմի ներկայացված փորձագետին այս պահին չենք կարող ներգրավել հանձնաժողովի կազմում, ինչպես նաև պաշտպանության կողմից ներկայացված մյուս երեք փորձագետներին չենք կարող ներգրավել, դատարան չեն ներկայացել, չեն նախազգուշացվել կեղծ փորձաքննության կեղծ եզրակացություն չտալու դեպքում սահմանված պատասխանատվության  մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել