Հունիսի 27-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում կդիտվի պարզ առանց տեղումների եղանակ, միայն արևելյան շրջաններում օրվա երկրորդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի մինչև 18մ/վրկ, կարկուտի հավանականությունը փոքր է:
Տաթևում նույնպես ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև և ամպրոպ, սակայն արդեն ուրբաթ օրն այստեղ կհաստատվի առանց տեղումների, արևշող եղանակ, բարենպաստ կլինի բնության գրկում հանգիստն անցկացնելու համար:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ժամը 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից, օրվա ընթացքում ավելացրեք նաև ջրի չափաբաժինը:
Երևանում հունիսի 27-ին սպասվում է արևային և պարզ եղանակ, գիշերային և երեկոյան ժամերին հնարավոր է քամի` 12-15մ/վրկ: Գիշերը +17+19, ցերեկը +30+32, երեկոյան +24+26:
Նյութի աղբյուր՝ http://www.emedia.am/hy/exanaki-tesutyun-1372309717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



