Բժիշկները ջրին մեծ նշանակություն են տալիս։ Հասարակ ջուրն օրգանիզմը կարող է պաշտպանել մի շարք լուրջ հիվանդություններից։
Ջուրն օգնում է ուղեղին աշխատել։ Պարզվում է, որ եթե ուղեղը հեղուկի անբավարարվածություն է ունենում, ապա սկսվում է թթվածնային սով։ Վերջինիս պատճառով նրա ծավալը քչանում է, որի պատճառով էլ վնասվում է հիշողությունը, և նվազում է ինտելեկտուալ կարողությունները։
Եթե օրական 2 և ավել լիտր ջուր խմեք, ապա այն կարող է կանխարգելել ինսուլտը և ինֆարկտը։ Բժիշկները պարզել են, որ բավականաչափ քանակությամբ ջուրը ջրիկացնում է արյունը և կարգավորում է օրգանիզմի աշխատանքը։ Եթե մարդը քիչ քանակությամբ ջուր է օգտագործում, ապա արյունը խտանում է, և բարդանում է անոթներով նրա տեղաշարժը։ Դա կարող է հանգեցնել թրոմբների առաջացման, ինֆարկտի և ինսուլտի։
Ջուրը նվազեցնում է աղիների և միզապարկի քաղցկեղի հավանականությունը։ Եթե օրգանիզմում հեղուկը քիչ է, ապա աճում է փորկապության հավանականությունը, որը հետագայում կարող է դառնալ աղիների քաղցկեղի պատճառ։ Ինչ վերաբերում է միզապարկին, ապա անհրաժեշտ քանակությամբ ջուրը լվանում է պարկի պատերին կուտակված թույնը և աղը։ Եթե ջուրը միզապարկին չի բավականանցնում, ապա դա նույնպես կարող է հանգեցնել քաղցկեղի։