Սալվադոր Դալի՝ իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր և գրող։ Նա սյուրռեալիզմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է։
Ձեզ ենք ներկայացնում Դալիի հետաքրքիր աֆորիզմները և մտքերը, որոնք վերաբերում են մարդու էությանը.
- Ձևը մատերիայի հատուկ ռեակցիան է ճնշման ազդեցության տակ։
- Ես չեմ հանդիպել մի կնոջ, ով միաժամանակ կլինի և՛ խելացի, և՛ էլեգանտ. դրանք միմյանց բացառող բնութագրեր են։
- Կամքին տրված չէ ղեկավարել մեզ։
- Ասեք խնդրեմ, ինչո՞ւ մարդն իրեն պետք է պահի այնպես, ինչպես մնացած մարդիկ, ինչպես զանգվածը, ինչպես ամբոխը։
- Կյանքը դաժան է, փոխարենը այն լուսավորվում է հավերժության լույսից։
- Իրոնիան մտածելակերպի անբաժանելի էսթետիկ բաղադրիչն է։
- Ես չեմ փնտրում, ես գտնում եմ։
- Պատմության մոտ քաղաքականությունը ոչ ավելին է, քան սովորական անեկդոտ։
- Հերոսը, եթե իրական հերոս է, ապա միշտ ինքնուրույն է լինում։ Մի բան է հերոս, մեկ այլ բան՝ ծառա։
- Ինչ հիմարութուն էլ որ դու ասես, միևնույն է, նրա մեջ ճշմարտության հատիկ կա։ Դառը ճշմարտության։
- Ընդունելություններ կազմակերպում են նրանց համար, ում չեն հրավիրում։
- Սխալը Աստծուց է տրված, այդ պատճառով մի փորձեք ուղղել այն։ Հակառակը, փորձեք հասկանալ այն, մտովի թափանցել նրա մեջ, հարմարվել նրան։ Եվ կգա ազատությունը։
- Մի վախեցեք կատարելությունից։ Դուք նրան երբեք չեք հասնի։
- Եթե անընդհատ մտածեք․ «Ես հանճար եմ», ապա, վերջիվերջո, կդառնաք հանճար։
- Ենթարկվիր այն բանին, ինչին պարտավոր չես ենթարկվել։
- Մարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ նա կա. իր ողջ կեղտի հետ միասին, մահվան հետ միասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել