Shantnews.am-ը գրում է.

Անհայտ անձինք թանկարժեք իրեր ու զարդեր են գողացել իտալական Սավոյան արքայատան միակ ժառանգորդ, արքայազն Էմանուիլ-Ֆիլիբերտից և նրա տիկնոջից՝ ֆրանսիացի դերասանուհի Կլոտիլդա Կուրոյից: Այս մասին հաղորդում է Parisien-ը:
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Անհայտ անձինք ներխուժել են արքայազնի բնակարան այն ժամանակ, երբ տերերն այնտեղ չեն եղել: Տուն վերադառնալով՝ զույգն անմիջապես նկատել է կատարվածը:
Այս պահին հստակ հաշվարկված չէ, թե որքան է կազմում նրանց կրած վնասը: Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ գողերը կարողացել են տանել մի քանի շատ թանկարժեք զարդ, որոնց արժեքը կազմում է մոտ կես միլիոն եվրո:
Իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն են սկսել: Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ գողերին հայտնաբերելն այնքան էլ հեշտ չի լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել