Մենք բոլորս էլ վախենում ենք հարազատներին ցավ պատճառելուց, սակայն երբեմն մոռանում ենք այդ մասին և ասում ենք այն, ինչ գալիս է մտքներիս:

Դուք հասկանում եք, որ բառերը մեծ ազդեցություն են թողնում, բսյց կան դեպքեր, երբ ներողություն չպետք է խնդրել:

Դուք հրաժարվելու իրավունք ունեք

Եթե ինչ-որ մի բան չեք ուզում անել, պետք է հրաժարվել: Նշանակություն չունի՝ դիմացինը կվիրավորվի, թե ոչ:

Սիրո իրավունք ունեք

Սիրելը և սիրված լինելը մեծ երջանկություն են: Պետք է հասկանաք, որ միշտ չէ, որ ցանկությունները համապատասխանում են իրականությանը: 

Երազելու իրավունք ունեք

Միգուցե Ձեր երազանքները դիմացինին անհնար կամ էլ հիմարություն թվան, սակայն դա Ձերն է: Հետևեք դրան:

Ունեք սեփական հետաքրքրությունները

Միշտ հոգ տարեք սեփական հետաքրքրությունների մասին: Սա էգոիզմ չէ, այլ՝ առողջ մտածելակերպ:

Ձեր արժեքները ունեք

Հավատք, մասնագիտություն, հոբբի և նույնիսկ ազգային գիծ, որոնք Ձեզ յուրահատուկ են դարձնում: 

Ցանկացած մարդ ունի իր նախասիրությունները, որոնք իրեն առանձնահատուկ են դարձնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել