Եթե որեւէ հասարակություն ինքն իրեն նկարագրում է որպես անընդհատ հիասթափվող, արդյո՞ք դա չի նշանակում, որ ա. Այդ հասարակության մոտ խնդիր կա սեփական փորձը գիտելիքի վերածելու մեխանիզմի հետ: Ոնց որ ասենք, փոքր երեխան, անընդհատ կրակից վառվելով, ոչ թե փորձի հասկանալ կրակի հետ վարվելու անվտանգ ձեւերը, այլ «հիասթափվի» կրակից ու կյանքից, եւ որոշի, ասենք, որ էս տունը տուն չի, պետք է գնալ հարեւանի տուն, եւ բ. Այդ հասարակությունը չի ճանաչում ինքն իրեն, որովհետեւ հիասթափվողներն ու հիասթափեցնողները նույն միջավայրից են դուրս եկել, նույն «ցեղից» են, այնպես չէ, որ մեկը Մարսից է իջել, մյուսը` Վեներայից: Բայց այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունն անընդհատ զարմանում է ինքն իր զավակներից, այսինքն՝ ինքն իրենից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201428511578973
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել