Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը դուրս է եկել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունից (ՍԴՀԿ)։ Ավելին, Եղիազարյանը տևական ժամանակ է, ինչ փաստացի որևէ առնչություն չունի կուսակցության հետ։ Երեկ «Ժողովուրդ»–ին չհաջողվեց պարզել, թե ինչու է նա «լքել» կուսակցությունը, քանի որ հեռախոսազանգերին չէր պատասխանում։

Նշենք, որ ԱԱԾ նախկին փոխնախարարը ՍԴՀԿ անդամ դարձավ համաժողովրդական շարժման ծաղկուն շրջանում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալը համարվում էր պատվի հարց։ Եվ շատ մարդ-կուսակցություններ կայացան հենց այդ շարժման շնորհիվ»։

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել