«Երեկ Լեհաստանից վերադարձած Սերժ Սարգսյանը ոչ այսօր, ոչ վաղը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ հրավիրելու մտադրություն չի հայտնել։ Այսօր ՀՀԿ-ն էլիտար հարսանիքի է՝ ամուսնանում է Մանվել Բադեյանի դուստրը։ Ինչպես ասել ենք՝ քեֆի, հարսանիքի ու ֆուտբոլի օրերը ՀՀԿ-ի համար սրբազան են, «մեղք է այլ բանով զբաղվելը»։ Չնայած պատճառն ամենևին էլ դա չէ, պարզապես ՀՀԿ-ն նախահանգստյան ռելաքսի մեջ է՝ ասացին ծերերը։ Սպասվող շաբաթվա ընթացքում թերևս ԳՄ լինի, կարծում են նրանք։

Չնայած պետք է կասկածել, որովհետև առաջիկա հինգշաբթի օրվանից սկսում են ոչ աշխատանքային օրերը՝ Սահմանադրության և Վարդավառի տոների կապակցությամբ։ Այնպես որ, անհամբերները դեռ էլի կսպասեն ՀՀԿ-ի ամենաէական հարցի քննարկմանը՝ մարզպետների ճակատագրին վերաբերող հարցին։ Բանն այն է, որ Լիսկայի ճակատագրին այսօր «միացել» են ևս չորս մարզպետներ, որոնց մարզերում կատարված ուսումնասիրությունների «արդյունքները» հայտնվել են նախաքննական մարմնի սեղանին»»,– գրում է թերթը։

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել