Աշխատանքի ոլորտի փորձագետների դիտարկմամբ՝  ծույլ մարդկանց համար ամռանը «երազանքի աշխատատեղերի» ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է ներքնակների արտադրողներից մեկի հաճախորդներին առաջարկներ ներկայացնելը: Այս մասին հաղորդում է UPI-ը:

Ընկերությունը 30 ժամ աշխատանքի համար 10.000 դոլարի չափով հոնորար է առաջարկում:

Փորձագետների համոզմամբ՝ լող սիրողները կարող են աշխատել որպես լողավազանների փորձարկման մասնագետ: Հանգստի համար բնակարանային բյուրոն 10.000 դոլար է առաջարկում ԱՄՆ-ի լավագույն 6 հյուրանոցներում լողավազանները փորձարկելու համար:

10.000 դոլար է առաջարկում նաև Նոր Զելանդիայում գործող ընկերությունը՝ օգոստոսին երկու շաբաթով երկրում ճանապարհորդելու համար, սակայն այստեղ անհրաժեշտ կլինի տարբեր որակի կողիկներից պատրաստված խորոված համտեսել:

Վերջին ոչ ստանդարտ թափուր աշխատատեղն առաջարկում է գարեջուր արտադրող ընկերությունը: Ղեկավարությունն ամռան ընթացքում տարբեր միջոցառումների ժամանակ ապրանքանիշը ներկայացնող մարդ է փնտրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել