Բրազիլիայում «Մինեյրան» մարզադաշտի մոտակայքում, որտեղ ընթանում էր Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը, հավաքվել են մոտ 50.000 ցուցարարներ, ովքեր բողոքում են կառավարության սոցիալական քաղաքականությունից, կաշառակերությունից և FIFA-ի միջազգային առաջնությունները անցկացնելու համար պետության կողմից միլիարդավոր դոլարների ծախսերի դեմ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Սկզբում ցույցերը խաղաղ բնույթ էին կրում, սակայն ցուցարարների մի մասը փորձել է անցնել ոստիկանական արգելապատնեշը, որը տեղակայված էր մարզադաշտից 2 կմ հեռավորության վրա: Արդյունքում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել