Ոստիկանությունը պարզաբանում է տարածել համացանցում օգտատերերի կողմից արված հրապարակումների վերաբերյալ, ըստ որոնց, ապօրինի ծառահատումներ են իրականացվում։

«Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով «Շոուն շարունակվո՞ւմ է» կասկած-մեղադրանքով:

Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը:

Ողջունելով քաղաքացիների զգոնությունն ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարին իրենց մասնակցությունը բերելու միտումը՝ հորդորում ենք ցանկացած կասկածելի դեպքում ուղղակի դիմել ոստիկանություն, ինչով իրոք կաջակցեք ոստիկանությանը, որը իրապես վերահսկում է իրավիճակը:

ՀԳ
Չնայած այն հանգամանքին, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն օրինական էին եւ տրված օրինական գործունեություն ծավալելու կազմակերպության կողմից, ոստիկանության պետի հանձնարարականով դրանք լրացուցիչ կենթարկվեն ստուգման:
Կից՝ լուսանկարներ»,– ասվում է պարզաբանման մեջ, որին կցված է նաև թույլտվության լուսանկարը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել