Այսօր կայացավ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Մրցում էին Բրազիլիայի և Ուրուգվայի հավաքականները: Ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ հավասար խաղ ցույց տվեցին: Առաջին խաղակեսի 41-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլացի Ֆրեդը, սակայն երկրորդ խաղակեսի սկզբին` 48-րդ րոպեին Ուրուգվայի ընտրանին հավասարեցրեց խաղի հաշիվը`1:1: Գոլի Հեղինակ դարձավ Էդիսոն Կավանին: Հանդիպման 86-րդ րոպեին Բրազիլիային հաղթանակ բերեց Պաուլինյոն` հաշիվը դարձնելով 2:1: Բրազիլիան եզրափակչում կհանդիպի Իտալիա - Իսպանիա զույգի հաղթողը:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/140317/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել