Panorama.am-ը գրում է.

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դրական է  գնահատում Իջևանում  տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունների առաջին մասը, երբ ցրել են ցույցը, սակայն  բերման ենթարկելու ժամանակ տեղի ունեցածի հետ կապված նա կոչ ունի ոստիկանությանը։

«Ոստիկանությունը չի ձեռնարկել ցույցը ցրելու բռնի գործողություններ, բավականին զուսպ է միջամտել այդ հավաքին, հանդուրժող է մոտեցել քաղաքացիներին։ Բիրտ գործողություններ չեն եղել, ինչը ողջունելի է։ Գիտենք, թե նախկինում ինչպես էին ցրում ցույցերը։ Սակայն երբ բերման էին ենթարկում մարդկանց, այդ ընթացը պետք է ևս պատշաճորեն կատարվեր։ Փաստաբան Արա Ղարագոզյանի բողոքն ենք լսել, որ անմեղ մարդիկ կային, որոնց բերման են ենթարկվել։ Լավ կլիներ, որ այդ ընթացքը ևս ոստիկանությունն իրավաչափ գործեր, որևէ քաղաքացի չբողոքներ, այսինքն օրենքի շրջանակներում լինեին։ Կոչ եմ անում ոստիկանությանը օբյեկտիվ, բազմակողմանի քննություն կատարի և մարդիկ, որոնք այնտեղ չեն եղել, չտուժեն։ Հանրության ուշադրության կենտրոնում է, կարծում եմ՝ դրական լուծում կստանա և մարդիկ ազատ կարձակվեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ժ. Ալեքսանյանը։ 

Իրավապաշտպանն անընդունելի է համարում, որ ոստիկանները  գիշերվա կեսին մտել են մարդկանց տները ու բերման ենթարկել «մայկայով-տռուսիկ»,  մարդիկ չեն հասցրել հագնվել։

«Ոստիկանները եթե առաջին դեպքում պատշաճ են վարվել, հանդուրժող, այստեղ էլ պետք է պահպանեին դա»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել