Սահմանադրական դատարանը կասեցրեց Քոչարյանի գործերը և դիմեց ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով։

Էս պայմաններում մի քանի տարբերակ կա.

ա) Վահե Գրիգորյանն իրեն հռչակի ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի նախագահ,

բ) Նիկոլայ Բաղդասարյանը դիմի վարչական դատարան՝ ՍԴ-ի գործողությունները ապօրինի ճանաչելու պահանջով,

գ) Արմեն Դանիելյանը դատախազության բողոքի հիման վրա բեկանի ՍԴ-ի որոշումը,

դ) Հովիկ Աղազարյանը ՍԴ-ի փոխարեն ստեղծի մեկ այլ մարմին՝ նույն գործառույթներով,

ե) մի շարք նախարարներ հորդորեն խնայողաբար օգտագործել ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել