Shantnews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի համար առաջնահերթությունը երկրի արևելքում արդեն մի քանի տարի շարունակվող պատերազմն ավարտին հասցնելն է։ Մինչ այս, նա ասել է, որ պատերազմի դադարեցումն իր՝ Զելենսկու առաջնահերթությունն է։

«Ուկրաինայի առաջնահերթ խնդիրը կրակը դադարեցնելն ու պատերազմն ավարտելն է։ Բայց մենք պարտավոր ենք բարելավել մեր զինվորականների վիճակը, քանի որ դա մեզ պետք է գալու նաև խաղաղ պայմաններում ու զորավարժությունների ժամանակ», – ասել է նախագահը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Ուկրաինայի արևելյան երկու մարզերում՝ Դոնեցկում և Լուգանսկում, մղվում են ռազմական գործողություններ՝ մերթ ակտիվանալով, մերթ պասիվանալով։

Այդ մարզերը սահմանակից են Ռուսաստանին, իսկ բնակչությունը հիմնականում ռուսամետ է՝ ի տարբերություն ուկրաինական մյուս մարզերի։ Արդյունքում այս երկու մարզերում սկսվել է Ուկրաինայից անջատվելու գործընթաց, որին աջակցում է Ռուսաստանը, և ինչին դեմ են Ուկրաինայի կենտրոնական իշխանությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել