Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ֆիլիպ Դևիդսոնը խնդիր է համարել Հնդկաստանի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։ Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել անվտանգության հարցերի՝ Ասփեն քաղաքում (Կոլորադոյի նահանգ) տեղի ունեցող ամենամյա համաժողովում:

«Հնդկաստանն աշխարհում խոշոր գնորդ է, C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռների խոշոր սեփականատեր», - նշել է Դևիդսոնն՝ ընդգծելով նաև, որ Հնդկաստանն ունի ամերիկյան P-8 Poseidon, C-130 Hercules ինքնաթիռներ, AH-64 Apache ուղղաթիռներ և ռազմատեխնիկայի այլ միավորներ։

«Դա օգնում է մոտեցնել մարտավարական դոկտրինները, և դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը», - ասել է նա՝ պատասխանելով Վաշինգտոնի և Նյու Դելիի ռազմավարական գործընկերության զարգացման մասին հարցին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել